12 March 2026
2026/02/02 - 12:37
View 69

فرمانده‌ کل ارتش جمهوری اسلامی: دست ما روی ماشه است. هوشمندی همسایگان ما جای قدردانی دارد

.

ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատար. Մեր ձեռքը ձգանի վրա է/Մեր հարևանների խոհեմությունը արժանի է գովասանքի

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատարը, ընդգծելով երկրի պաշտպանական ու ռազմական լիակատար պատրաստվածությունը թշնամու սպառնալիքներին դիմակայելու համար, հայտարարեց, որ զինված ուժերը անընդհատ հետևում են թշնամիների տեղաշարժերին, և որ ցանկացած սխալ գործողություն կարժանանա վճռական պատասխանի։

Գեներալ-մայոր Մոհամմադ Հաթամին զգուշացրեց, որ ցանկացած սխալ հաշվարկ լուրջ վտանգ կառաջացնի դրա հեղինակների, նրանց զինվորների, սիոնիստական ռեժիմի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար։

Անդրադառնալով Իրանի դեմ արտաքին սպառնալիքներին՝ գեներալ-մայոր Հաթամին իր ելույթում ասաց. «Իրանի անկախությանը և տարածքային ամբողջականությանը հարվածելու համար նրանք նախ պետք է վնասեն Իսլամական Հանրապետության վարչակարգին, բայց թշնամիները ձախողվել են այս հարցում, քանի որ Իրանն այժմ գտնվում է պաշտպանության և ռազմական պատրաստության ամենաբարձր մակարդակում։

Իրանի բանակի հրամանատարը նաև բարձր գնահատեց հարևան երկրների դիրքորոշումը և նշեց, որ Իրանի հարևանների խոհեմությունը գովելի է, քանի որ նրանք քաջ գիտակցում են, որ Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ ցանկացած ռազմական գործողություն կտարածի անապահովություն ամբողջ տարածաշրջանում։ Նա հավելեց, որ տարածաշրջանի երկրները հստակորեն հայտարարել են, որ թույլ չեն տա,որ իրենց տարածքն ու երկիրը շահագործվեն Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։

Հաթամին նաև ընդգծեց, որ եթե Միացյալ Նահանգները ռազմական գործողություններ ձեռնարկի սիոնիստական ռեժիմի ազդեցության տակ, դրա հետևանքները չեն սահմանափակվի մեկ երկրով և անկայունության մեջ կներքաշվի ամբողջ տարածաշրջանը։

متن دیدگاه
نظرات کاربران
تاکنون نظری ثبت نشده است