2 November 2026
2026/11/02 - 13:22
2026/11/02 - 13:22
.

Իրանի դեսպանի և «Սաադի» հիմնադրամի փոխնախագահի՝ ուսուցիչների հետ հանդիպման հիմնական թեման էր՝ պարսկերենի ուսուցման զարգացումը Հայաստանի դպրոցներում

.

Երևանի Կապույտ մզկիթի գրադարանում և դահլիճում կայացել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամիի, «Սաադի» հիմնադրամի փոխնախագահ դոկտոր Սոլեյմանիի և Իրանի դեսպանության մշակութային խորհրդական Ասադի Մովահեդիի հանդիպումը Հայաստանի դպրոցներում պարսկերեն դասավանդող մի խումբ ուսուցիչների հետ։
Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն հանդիպման ընթացքում, անդրադառնալով Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև մշակութային ու քաղաքակրթական կապերի ամրապնդման ուղղությամբ պարսկերենի դերին, կարևորել է Հայաստանում պարսկերենի ուսուցման զարգացման գործում դեսպանության ցուցաբերած աջակցությունը՝ ուղղված ծրագրերին և նախաձեռնություններին։
«Սաադի» հիմնադրամի փոխնախագահն իր հերթին ներկայացրել է հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններն ու իրականացված ծրագրերը՝ մասնավորապես անդրադառնալով Հայաստանի համար պարսկերենի ուսուցման հատուկ դասագրքի մշակմանը։ Նա ընդգծել է նաև պարսկերենի դասընթացների ուսումնամեթոդական և բովանդակային պահանջների ապահովմանն աջակցելու հիմնադրամի պատրաստակամությունը։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանի դպրոցներում պարսկերեն դասավանդող ուսուցիչները, համապատասխան հնարավորության դեպքում, կմասնակցեն Թեհրանում «Սաադի» հիմնադրամի կազմակերպած վերապատրաստման դասընթացներին։
Հանդիպման ավարտին պարսկերենի ուսուցիչներին հանձնվել են հուշանվերներ՝ ի նշան ուշադրության և գնահատանքի։

 

متن دیدگاه
نظرات کاربران
تاکنون نظری ثبت نشده است