.
Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության և Երևանի «Գլաձոր» համալսարանի համագործակցությամբ բացվել է իրանագիտական հետազոտությունների և աշխարհաքաղաքակ
.
Հոկտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության և Երևանի «Գլաձոր» համալսարանի համագործակցությամբ տեղի է ունեցել Երևանի «Գլաձոր» համալսարանի Իրանագիտական հետազոտությունների և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոնի բացման արարողությունը:
Բացման արարողությանը ներկա են եղել պաշտոնատար անձինք, դասախոսներ և ուսանողներ։
Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին կենտրոնի բացման արարողության ժամանակ, ողջունելով դրա հիմնադրումը, հույս է հայտնել, որ այն կդառնա Իրանի և Հայաստանի հարաբերություններով հետաքրքրված անձանց համախմբման, ինչպես նաև երկու երկրների միջև գիտական և մշակութային երկխոսության ընդլայնման հարթակ։
Անդրադառնալով կենտրոնի հնարավորություններին՝ պարսկերեն լեզվի և գրականության ուսուցման ուղղությամբ, ինչպես նաև այս ոլորտի մասնագետ դասախոսների ներգրավվածությանը՝ դեսպանն ընդգծել է գիտական քննարկումների, բանավեճերի և վերլուծական հանդիպումների կազմակերպման, ինչպես նաև համաշխարհային զարգացումների և հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության մոտեցումների շուրջ կարծիքների փոխանակման կարևորությունը։
Կենտրոնի բացման արարողությանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջահանգիրյանը, համալսարանի Միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Նարեկ Գրիգորյանը, Սաադի հիմնադրամի փոխնախագահ դոկտոր Սոլեյմանին, ինչպես նաև մի խումբ դասախոսներ, ուսանողներ և պարսկերեն լեզվով ու գրականությամբ հետաքրքրված անձինք։