Հայաստանի ու Իրանի միջև կալանավորների փոխանակաման գործընթացն արագանում է
Հայաստանի ու Իրանի միջև կալանավորների փոխանակաման գործընթացն արագանում է
ԻԻՀ Փաստաբանների պալատի նախագահ Դոկտոր Ամինին և նրան ընկերակցուղ պատվիրակությունը, հանդիպել են ՀՀ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև իրավական համագործակցությանը, դատապարտյալների արտահանձնման ընթացակարգերին, ինչպես նաև հանցագործությունների կանխման նպատակով իրավական իրազեկման մատչելիության ապահովմանն առնչվող մի շարք հարցեր:
Կողմերը կարևոր ել են Իրանի Հայաստանի Փաստաբանների պալատների միջև համագործակցությունը և իրավական հարցերի շուրջ խորհրդակցությունները:
Անդրադառնալով Հայաստանում դատական իշխանության փոփոխության ընթացքին, Արտակ Ասատրյանը կարևորել է հարգանքը կալանավորների նկատմամբ: Նա նշել է, որ Հայաստանի բոլոր բանտերում գտնվող իրանցի կալանավորներն ունեն կրոնական և ազգային ծեսերն իրականացնելու լիարժեք ազատություն:
Պարոն Ամինին նշել է, որ երկու երկրները պետք է ստորագրեն հուշագիր՝ դատապարտյալների փոխանակաման վերաբերյալ և քայլեր կատարն՝ այդ գործընթացն ավելի արագ իրականացնելու նպատակով:
Իրանի փաստաբանների պալատի նախագահը բարձր է գնահատել Հայաստանում ԻԻՀ դեսպանատան ջանքերն այս երկրում գտնվող իրանցի կալանավորների արտահանձնման գործընթացի կապակցությամբ: Նա հավելել է, որ պետք է օգտվել այնպիսի կառույցների ծառայություններից, իրնչպես՝ Փաստաբանական պալատները, որպեսզի դատաիրավական ոլորտի խնդիրների լուծման ընթացքն արագանա: