Հայտարարություն
.
Սույնով ցանկանում ենք տեղեկացնել ԻԻՀ դեսպանություն դիմողներին, որ համաձայն ստացված հանձնարարականի՝ Հայաստանի Հանրապետությունում տրված բոլոր փաստաթղթերի պարսկերեն թարգմանությունները պետք է իրականացվեն բացառապես Իրանում գտնվող և Իրանի դատական համակարգում հավատարմագրված պաշտոնական թարգմանիչների կողմից։
Ուստի, խնդրում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից փաստաթղթերը համապատասխան կնիքով վավերացնելուց հետո, դրանք ներկայացնել սույն դեսպանություն՝ վերջնական հաստատման համար, և զերծ մնալ Հայաստանի Հանրապետությունում գործող թարգմանիչների կողմից տվյալ փաստաթղթերի պարսկերեն թարգմանությունն իրականացնելուց։
Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանություն
Երևան