19 October 2026
2026/10/19 - 12:44
2026/10/19 - 12:44
.

ԻԻՀ նախագահ Փեզեշքիան Վրաստանի վարչապետի հետ հանդիպմանը․ Իրանը միջուկային զենքի չի ձգտում

.

Իրանի նախագահը, անդրադառնալով հեղափոխության նահատակ առաջնորդի՝ միջուկային զենքի ստեղծման վերաբերյալ հստակ դիրքորոշմանը, ընդգծել է․ «Իրանը միջուկային զենքի չի ձգտում, իսկ մեր երկրի դեմ ուղղված ապակառուցողական քարոզչությունը համարում ենք սուտ»։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին, Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Անդրադառնալով Իրանի և Վրաստանի միջև տնտեսական, մշակութային և զբոսաշրջային կապերի ընդլայնմանը՝ Փեզեշքիանը նշել է․ «Մենք պետք է գործնականում ընդլայնենք մեր հարաբերությունները։ Այդ նպատակով անհրաժեշտ է մշակել գործողությունների ծրագիր՝ հստակ ժամանակացույցով»։

Անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցներին՝ Իրանի նախագահն ասել է, որ դրանք դուրս են մարդասիրական սկզբունքների շրջանակից, իսկ վերջին ամիսներին իրականացված հարձակումներն անարդարացնելի են և անմարդկային։

Փեզեշքիանը, հիշատակելով հեղափոխության նահատակ առաջնորդի հստակ դիրքորոշումը միջուկային զենքի ստեղծման վերաբերյալ, ընդգծել է․ «Իրանը միջուկային զենքի չի ձգտում, իսկ մեր երկրի դեմ ուղղված ապակառուցողական քարոզչությունը համարում ենք սուտ»։

Իրանի նախագահը հավելել է․ «Մենք միշտ պատրաստ ենք եղել երկխոսության։ Նրանք կարծում են, թե կարող են մեզ ստիպել հանձնվել, բայց մենք ուժի առջև ծնկի չենք գա»։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նույնպես, ընդգծելով հարևան երկրների նկատմամբ իր երկրի հստակ դիրքորոշումը, հայտարարել է․ «Մեր դիրքորոշումը հարևան երկրների նկատմամբ հստակ է և մենք մերժում ենք ցանկացած արտաքին միջամտություն պետությունների ներքին գործերին»։

 Անդրադառնալով երկու երկրների միջև մշակութային և աշխարհագրական ընդհանրություններին՝ Վրաստանի վարչապետն ընդգծել է․ «Մեր սկզբունքներն են երկու երկրների միջև բարեկամությունն ու համագործակցությունը։ Հուսով ենք, որ երկու կողմերի արտաքին գործերի նախարարների և դիվանագիտական կառույցների համագործակցության շնորհիվ կկարողանանք ընդհանուր եզրեր գտնել տնտեսական և զբոսաշրջության ոլորտներում»։

متن دیدگاه
نظرات کاربران
تاکنون نظری ثبت نشده است