.
Իրանցի մարզիկը Երևանում կայացած քիքբոքսինգի մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել
.
Իրանի Իսլամական Հանրապետության քիքբոքսինգի ազգային հավաքականի անդամ Մեհդի Սամադին Երևանում կայացած քիքբոքսինգի համաշխարհային փառատոնի մրցումներում հաղթել է վրացի մրցակցին՝ նվաճելով ոսկե մեդալ և մրցաշարի չեմպիոնական գոտին։
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին ներկա է եղել մրցումների անցկացման վայրում, հետևել իրանցի մարզիկների մրցումներին և Սամադիին հանձնել ոսկե մեդալն ու չեմպիոնական գոտին։
Պարգևատրման արարողությանը մասնակցել են Իրանի դեսպանը, Հայաստանի քիքբոքսինգի ֆեդերացիայի նախագահը և մարտական մարզաձևերի ֆեդերացիայի միության նախագահ դոկտոր Չեգինին։
Չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո Սամադին մտել է ռինգ՝ ձեռքին ունենալով Իմամ Խոմեյնիի և այաթոլլա Ալի Խամենեիի պատկերները, իսկ ուսերին՝ չաֆիե: