2 November 2026
2026/11/02 - 13:20
2026/11/02 - 13:20
.

Քիքբոքսինգի միջազգային պրոֆեսիոնալ առաջնությանը Իրանի ազգային հավաքականը նվաճել է 22 մեդալ

.

Իրանի Իսլամական Հանրապետության քիքբոքսինգի ազգային հավաքականը Հայաստանում մասնակցելով միջազգային պրոֆեսիոնալ առաջնությանը՝ նվաճել է 19 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ։
Իրանի ազգային հավաքականը մրցումներին մասնակցել է 22 մարզիկով և նվաճել 22 մեդալ։
Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին հանդիպել է Իրանի քիքբոքսինգի ազգային հավաքականի անդամների հետ։ Նա շնորհավորել է մարզիկներին այս հաջողության համար և բարձր է գնահատել մարզիկների ջանքերը և շնորհակալություն հայտնել նրանց՝ Իրանի Իսլամական Հանրապետության դրոշը պատվով բարձրացնելու և երկրի պատիվը փառքով ներկայացնելու համար։

متن دیدگاه
نظرات کاربران
تاکنون نظری ثبت نشده است