Յալդայի տոնի արարողությունը նշվեց Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը
.
Յալդայի գիշերվա տոնական արարողությունը՝ իրանագետների, արևելագետների, համալսարանական դասախոսների և Հայաստանի դպրոցներում պարսկերեն լեզու դասավանդող ուսուցիչների, իրանագիտության բաժնի ուսանողների և պարսկերենը սովորող ուսանողների մասնակցությամբ, անցկացվեց Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը՝ Երևանում։
Արարողության ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան դոկտոր Շիրղոլամին, ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով իրանագիտության ամբիոնների դասախոսներին ու պարսկերենի ուսուցիչներին իրենց ջանքերի համար, Յալդայի գիշերը բնութագրեց որպես իրանական ամենագեղեցիկ և իմաստալից տոներից մեկը՝ խավարի նկատմամբ լույսի հաղթանակի խորհրդանիշը, ինչպես նաև բարօրության, պտղաբերության, սիրո և ջերմության նշան։
Իր խոսքի մեկ այլ հատվածում դեսպան Շիրղոլամին ընդգծեց Յալդայի գիշերվա և մյուս ազգային տոների պահպանման և այդ մշակույթների փոխանցման կարևորությունն երիտասարդ սերնդին՝ նշելով, որ այդ գիշերը Հաֆեզի բանաստեղծությունների ընթերցմամբ և խրատական պատմությունների ներկայացմամբ երիտասարդներն ու երեխաները ավելի մոտիկից են ծանոթանում իրանական և իսլամական մշակույթին։
Դոկտոր Ոսկանյանը նույնպես Յալդայի գիշերը գնահատեց որպես իրանական հնագույն տոներից մեկը և այդ երկրի մշակույթի ու քաղաքակրթության խորհրդանիշ՝ ընդգծելով, որ այն կարևոր դեր է ունեցել Իրանի կայունության, տոկունության և անկախության պահպանման գործում, և հենց այսպիսի տոների ու ավանդույթների պահպանումն է, որ ապահովել է Իրանի շարունակական ու հավերժական գոյությունը, որը կշարունակվի նաև ապագայում։
Միջոցառման շարունակության ընթացքում Հայաստանի դպրոցներում պարսկերեն լեզու սովորող աշակերտներն ու իրանագիտության ուսանողները ընթերցեցին պարսկերեն բանաստեղծություններ, իսկ ավարտին «Մեհր Ային» երաժշտական խումբը կատարեց իրանական ավանդական երաժշտության ստեղծագործություններ, որոնք արժանացան ներկաների ջերմ ծափահարություններին։