6 January 2026
2025/12/24 - 11:35

Մեր երկրի հարգարժան դեսպանը այցելել է Աբովյանի թիվ 2 դպրոց

.

Երկուշաբթի՝ Դեկտեմբերի 1-ին, մեր երկրի արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Շիրղոլամին այցելել է Աբովյան քաղաքում գտնվող Աբովյանի թիվ 2 դպրոցը։

 Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը ջերմ ընդունելության արժանացավ դպրոցի տնօրենի, ուսուցիչների և աշակերտների կողմից։ Աբովյանի թիվ 2 դպրոցի տնօրեն պարոն Տաշչյանը, ողջունելով հյուրին, ներկայացրել է զեկույց՝ դպրոցում պարսկերենի դասավանդման վերաբերյալ։ Նա նշել է, որ ներկայում շուրջ 500 աշակերտ սովորում է պարսկերեն, և հույս է հայտնել, որ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության աջակցությամբ հետաքրքրությունն այդ լեզվի նկատմամբ ավելի կաճի։

Մեր դեսպանը գրադարանի, մարզասրահի և կրթական այլ բաժինների այցելությունից հետո, աշակերտների և ուսուցիչների ներկայությամբ նշել է

«Իրանի և Հայաստանի միջև դարավոր բարեկամությունը մեզ համար մեծ նվեր է, որի ակնառու արտահայտությունը այսօր տեսնում ենք այս դպրոցի աշակերտների կողմից պարսկերենի ուսուցման, ինչպես նաև իրանական պատմության ու մշակույթի ճանաչման մեջ։ Շնորհակալություն եմ հայտնում ուսուցիչներին իրենց կարևոր և գնահատելի աշխատանքի համար»։

Այնուհետև դոկտոր Շիրղոլամին պատրաստակամություն է հայտնել  աջակցելու Իրանի պատմության և մշակույթի հետ ծանոթանալու նպատակով պարսկերեն սովորող մի շարք աշակերտների՝ Իրանի Իսլամական Հանրապետություն այցելությանը, ինչպես նաև իրանցի աշակերտների՝ Հայաստան այցի կազմակերպմանը։ 

Միջոցառման ավարտին «Մեհր Ային» երաժշտական խումբը ներկայացրեց ազգային և ժողովրդական երաժշտության մի շարք կատարումներ, որոնք ջերմ ընդունելության արժանացան աշակերտների և ուսուցիչների կողմից։

متن دیدگاه
نظرات کاربران
تاکنون نظری ثبت نشده است