Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև զբոսաշրջային շարժի դյուրացման հարցերով զբաղվող հատուկ աշխատանքային խմբի ստեղծում
.
Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի փոխնախարար Անուշիրավան Մոհսենի Բանդփեյը սույն թվականի դեկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ պաշտոնական հանդիպման ընթացքում հայտարարեց. «Իրան–Հայաստան ցամաքային ճանապարհորդության զգալի աճը հաշվի առնելով՝ Արևելյան Ատրպատական նահանգում գտնվող Նորդուզի սահմանային անցակետը պետք է սովորական սահմանային անցակետից փոխակերպվի ծառայությունների մատուցման վրա կենտրոնացած զբոսաշրջային առանցքի»։
Մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի փոխնախարարը, ընդգծելով ավտոմոբիլային ոլորտում առկա խնդիրները, այդ թվում՝ ավտոբուսների, մարդատար մեքենաների երթևեկությունը և սահմանին սպասման ժամանակը, սույն հարցերը համարելով զբոսաշրջության զարգացման լուրջ խոչընդոտներ, շարունակեց. «Սահմանի անցման որակը, ծառայությունների մատուցման արագությունը և երկու կողմերի միջև կազմակերպչական հարցերի համակարգումը պետք է համապատասխանեն Իրանի և Հայաստանի զբոսաշրջային կարողությունների մակարդակին»։
Փոխնախարար Մոհսենի Բանդփեյն ավելացրեց, որ Հայաստանի ու Իրանի համատեղ աշխատանքային հանձնաժողովի ձևավորումը՝ համապատասխան կառույցների մասնակցությամբ, հիմք կդառնա սահմանային հարցերի վերաբերյալ մասնագիտական քննարկումների, վերահսկողական գործընթացների ստանդարտացման, ուղևորների ընդունման ենթակառուցվածքների զարգացման, պիկ ժամերին սպասարկման կարողության մեծացման և ավտոմոբիլային տրանսպորտի համակարգման բարելավման համար։
Նա, ընդգծելով Նորդուզի ցամաքային սահմանային անցակետի նշանակությունը, նշեց. «Նորդուզի մաքսային անցակետը, որպես Իրանի և Հայաստանի միակ ցամաքային անցակետ, վճռորոշ նշանակություն ունի Իրանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ կապի ապահովման գործում, և դրա բարելավումը ունի ազգային ու տարածաշրջանային նշանակություն։ Ի լրումն դրա՝ սահմանային հարցերի համակարգումը, կանոնավոր փոխադրումները և համատեղ քաղաքականության մշակումն այն եռանկյան այն կողմերն են, որոնք կարող են երկու երկրների միջև ճանապարհորդական հոսքը դարձնել կայուն, շահութաբեր և անվտանգ»։
ՀՀ էկոնոմիկայի նախարարը այս հանդիպման ժամանակ ընդգծեց. «Հայաստանը և Իրանը երկարամյա բարեկամական հարաբերություններ ունեցող երկրներ են, և մեր համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում, հատկապես վերջին տարիներին, կայուն և դինամիկ աճ է ապրել»: 2024 թվականին Իրանից մոտ 179 հազար զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, իսկ 2025 թվականի հունվարից նոյեմբեր ընկած ամիսներին մինչ օրս Հայաստան է եկել 166 հազար մարդ»: