Երևանի Կապույտ մզկիթը Հայաստանի և Իրանի զբոսաշրջային ներկայացման դարպասն է և դրա պահպանությունն ու վերականգնումը օրակարգային հարցերից է
.
թվականի դեկտեմբերի 8-ին՝ Երևանում Կապույտ մզկիթ այցելության ընթացքում, Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության փոխնախարար Անուշիրավան Մոհսենի Բանդփեյը ասաց. «Երևանի Կապույտ մզկիթը պատմական ու կրոնական արժեք ունեցող համալիր է և Իրանի ու Հայաստանի մշակութային ու պատմական կապերի կենդանի խորհրդանիշ։ Նման կենտրոնի առկայությունը զբոսաշրջիկներին հնարավորություն է տալիս ծանոթանալու Իրանի տեսարժան վայրերին, երթուղիներին և ճամփորդական ծրագրերին՝ ունենալով ճամփորդությունից ամբողջական տպավորություն։ Սա միաժամանակ ունի թե՛ մշակութային, թե՛ տնտեսական և գովազդային նշանակալի ազդեցություն՝ նպաստելով Իրանի ճանաչելիության բարձրացմանը»։
Իր ելույթի մեկ այլ մասում նա անդրադարձել է Կապույտ մզկիթի գիտական վերականգնման և պահպանման անհրաժեշտությունը՝ հավելելով. «Այս պատմական հուշարձանի ճշգրիտ ու գիտական վերականգնումը՝ պահպանելով շինության ինքնատիպությունն ու իսկությունը, հնարավորություն է ստեղծում այն օգտագործել զբոսաշրջային նպատակներով և իրականացնել մշակութային իրազեկում։ Պատմական հուշարձանը կենդանի է այնքան ժամանակ, քանի դեռ այն պահպանվում է և միևնույն ժամանակ կարող է այցելուին տրամադրել մարդկային և տեղեկատվական փորձառություն»։