19 October 2026
2026/09/30 - 12:08
2026/09/30 - 12:08
.

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ

.

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամիի և Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հանդիպման ընթացքում քննարկվել և մտքեր են փոխանակվել երկու երկրների համագործակցության տարբեր ուղղությունների և տարածաշրջանային հարցերի շուրջ։

Կողմերը, ընդգծելով Իրանի և Հայաստանի գործընկերության և երկու երկրների ղեկավարների միջև վստահության առանձնահատուկ կարևորությունը, շեշտել են համագործակցության հետագա ընդլայնման անհրաժեշտությունը՝ անկախ արտաքին խնդիրներից և զարգացումներից։

Շիրղոլամին, անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզայիի՝ Ալեն Սիմոնյանին Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձին, նրան մաղթել է բազում հաջողություններ և ձեռքբերումներ։

متن دیدگاه
نظرات کاربران
تاکنون نظری ثبت نشده است