19 October 2026
2026/10/02 - 10:35
2026/10/02 - 10:35
.

Ուսումնական տարվա մեկնարկը և Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության «Շահիդ Ֆահմիդե» կրթահամալիրի վերանորոգման նախագծի ազդարարումը

.

Երևանի «Շահիդ Ֆահմիդե» կրթահամալիրում նոր ուսումնական տարին մեկնարկեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամիի, աշակերտների ծնողների, մանկավարժական կազմի, աշակերտների, ինչպես նաև իրանցի և հայ հյուրերի ներկայությամբ:

Այս արարողության ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը, հնչեցնելով նոր ուսումնական տարվա առաջին զանգը, ազդարարեց կրթահամալիրի վերանորոգման ծրագրերի ավարտը:

Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ջանքերով իրականացված վերանորոգման նախագծի շրջանակում վերանորոգվել և ներկվել են «Շահիդ Ֆահմիդե» կրթահամալիրի տարբեր հատվածները, այդ թվում՝ դասասենյակները, սեղաններն ու նստարանները, շենքերն ու մարզադահլիճը: Համալիրում ստեղծվել են նաև նոր հնարավորություններ, մասնավորապես՝ մարզասրահ, կանաչապատ տարածք, հանդիսությունների դահլիճ և նոր ուսումնական սարքավորումներ:

Արարողության շարունակության մեջ «Շահիդ Ֆահմիդե» կրթահամալիրի բարեփոխման և զարգացման ծրագրի իրականացման մի շարք բարերարներ, աջակիցներ և պատասխանատուներ պարգևատրվեցին շնորհակալագրերով:

Ինչպես նաև միջոցառման ընթացքում տեղի ունեցավ «Շահիդ Ֆահմիդե» կրթահամալիրի նորակառույց հանդիսությունների դահլիճի բացումը, որն անվանակոչվել է շահիդ Մաքան Նասիրիի անունով:

متن دیدگاه
نظرات کاربران
تاکنون نظری ثبت نشده است