19 October 2026
2026/10/19 - 12:57
2026/10/19 - 12:57
.

Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսը Կապանում․ Սյունիքի մարզի հետ համագործակցության զարգացումը առաջնահերթություն է

.

Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Դավուդ Յաիջին իր պաշտոնավարման մեկնարկի կապակցությամբ տարածած ուղերձում ընդգծել է Իրանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև Սյունիքի մարզի հետ տնտեսական, առևտրային, մշակութային և զբոսաշրջության ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման կարևորությունը։

Անդրադառնալով Սյունիքի մարզի պատմական և ռազմավարական նշանակությանը, ինչպես նաև Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև վաղեմի կապերին՝ նա երկու երկրների ընդհանուր ներուժը համարել է տարածաշրջանային համագործակցության զարգացման հիմք։

Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսը Կապանում նաև հույս է հայտնել, որ Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների, տեղական իշխանությունների, Սյունիքի մարզի պատասխանատուների և համապատասխան կառույցների հետ համագործակցության շնորհիվ առավել կընդլայնվեն երկու երկրների փոխադարձ հարաբերությունները և կամրապնդվեն երկու ժողովուրդների միջև կապերը։

 

متن دیدگاه
نظرات کاربران
تاکنون نظری ثبت نشده است