6 January 2026
2025/11/28 - 16:11
View 64

Դոկտոր Արաղչիի ելույթը «Միջազգային իրավունքը՝ հարձակման ագրեսիայի և պաշտպանության պայմաններում» միջազգային կոնֆերանսում

.

 

Ողջունում և բարի գալուստ եմ մաղթում բոլորիդ Թեհրան այցելելու և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնում ներկա գտնվելու համար։ Ուրախ եմ, որ այսօր առիթ է ընձեռվել մասնակցելու այս համաժողովին և կարծիքներ փոխանակելու մարտահրավերի առջև կանգնած միջազգային իրավունքի շատ կարևոր թեմայի շուրջ։ Միավորված Ազգերի Կազմակերպության հիմնադրման 80-ամյակին, չնայած ակնկալվում  էր, որ ավելի քան երբևէ ականատես կլինեինք միջազգային իրավունքի սկզբունքների և հիմքերի նկատմամբ  հավատարմությանը՝ որպես համընդհանուր առավելության և այս ոլորտում միջազգային հանրության նվաճումների պահպանմանը, սակայն, ցավոք, ականատես ենք լինում այս սկզբունքների նկատմամբ ռևիզիոնիստական տերությունների կողմից լայնածավալ հարձակման։

Այսօր մենք կանգնած ենք մի ճշմարտության առջև, որ այլևս չենք կարող անտեսել կամ չխոսել դրա մասին. միջազգային իրավունքը հարձակման է ենթարկվում։ Աշխարհը բախվում է խորը մարտահրավերների, մտահոգիչ միտումների և տարբեր մակարդակներում աննախադեպ ռազմավարական փոփոխությունների։ Իրանը ձգտում է դեպի ուժեղ տարածաշրջան, որը հիմնված կլինի փոխըմբռնման, եղբայրության և խաղաղության վրա:

Միջազգային իրավունքի ամուր հիմքերը ենթարկվել են աննախադեպ հարձակման այն տերությունների կողմից, որոնք պետք է լինեին դրա պահապանները՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված միջազգային կարգի ճարտարապետության մշտական հավակնորդներ։ Նույնիսկ Միավորված Ազգերի Կազմակերպության ստեղծումից հետո ճանաչված նորմատիվ կառուցվածքը, ենթարկվել է այն աստիճանի լայնածավալ քաոսի, որ «պատերազմն ու բռնությունը» բացառություն  լինելու և «խաղաղությունն ու համակեցությունը» կանոն լինելու փոխարեն, բռնությունն ու պատերազմը դարձել են միջազգային հարաբերությունների նոր նորմ, և ռազմական միջոցների կիրառումը դարձել է որոշ երկրների արտաքին քաղաքականության նպատակների առաջխաղացման կանոն։ Ստեղծված իրավիճակը միջազգային իրավունքի դեմ ուղղված միտումների արգասիքն ու արդյունքն է, որը, ցավոք, վերջին տարիներին հետևողական կերպով իրականացվել են Միացյալ Նահանգների և նրա որոշ դաշնակից պետությունների կողմից՝ արևմտյան կենտրոնամետ կարգի օգտին և «կանոնների վրա հիմնված միջազգային կարգ» կարգախոսով՝ law-based international order – փոխարեն հետևողական կերպով իրականացվել է « rules-based international order» ը։

Կանոնների վրա հիմնված կարգը գործնականում մեկնաբանվել է՝ հիմնվելով արևմտյան երկրների մտադրությունների, նպատակների, ծրագրերի, ինչպես նաև անցողիկ  շահերի վրա, և մեծ մասամբ հակասելով միջազգային իրավունքին,  հնարավորինս ընտրողական կերպով դարձել է գործիք Ամերիկայի և Արևմուտքի գերիշխանության ձեռքում։ ԱՄՆ նախագահը հստակորեն նշում է, որ ԱՄՆ-ն այլևս չի ցանկանում գործել՝ ելնելով հիմնավոր քաղաքական նկատառումներից և միջազգային իրավունքի շրջանակներում,այլ  պարզապես ցանկանում է լինել «հաղթող»։ Սա գերիշխող Ամերիկայի մանիֆեստն է, ըստ էության՝ վերադարձ ջունգլիների օրենքին։ Ցավոք, առաջատար միջազգային գործիչների և տարբեր երկրների, այդ թվում՝ Գլոբալ Հարավի անթիվ նախազգուշացումներն՝ համընդհանրության, հավասարության, ուժի ու խտրականության մերժման վրա հիմնված միջազգային իրավունքին վերադառնալու անհրաժեշտության մասին, ուշադրության չեն արժանացել, որ այսօր կանոնների վրա հիմնված կարգի մասին ավելի քիչ է խոսվում, իսկ գործնականում մենք ականատես ենք լինում Միացյալ Նահանգների և նրա որոշ դաշնակիցների կողմից «ուժի վրա հիմնված միջազգային կարգ»( force-basedinternational order) կառուցելու ջանքերին։

ԱՄՆ նախագահը Սպիտակ տուն եկավ «խաղաղություն ուժի միջոցով» դոկտրինի հիման վրա: Շատ ժամանակ չպահանջվեց, որպեսզի պարզ դառնա, որ այս դոկտրինը, ըստ էության, գործառնական կանոնագիրք էր և գործողությունների նոր շրջանակի քողարկում որն է  «Հեգեմոնիա ուժի միջոցով», այսինքն  բիրտ ուժի կիրառման միջոցով: Այն, ինչ այսօր ամերիկացի պաշտոնյաներն առանց թաքցնելու բազմիցս ասում են, անտեղի է դարձնում այս փաստի մեկնաբանելը: ԱՄՆ նախագահը հստակորեն նշում է, ԱՄՆ-ն այլևս չի ցանկանում գործել հիմնավոր քաղաքական նկատառումներից ելնելով և միջազգային իրավունքի շրջանակներում, այլ պարզապես ցանկանում է լինել «հաղթող»։ Սա գերիշխող Ամերիկայի մանիֆեստն է, ըստ էության՝ վերադարձ ջունգլիների օրենքին։

Այս մանիֆեստում պաշտպանության նախարարը դառնում է պատերազմի նախարար, իսկ միջուկային զենքի փորձարկումները կրկին օրակարգում են հայտնվում։ Նախագահը, որն իրեն անվանում է Խաղաղության նախագահ, կամայականորեն և առանց որևէ պատճառի կամ արդարացման հարձակվում է ուր ցանկանում  է, հրամայում է քաղաքները տարհանել, հանդես է գալիս անվերապահ հանձնվելու կոչով, խախտում և պատռում է բոլոր միջազգային օրենքները, նույնիսկ նախկին նախագահների ստանձնած պարտավորությունները։

Այս միտումը՝ ուժի անթաքույց և բիրտ կիրառումը և միջազգային իրավունքի հիմքերի վրա շարունակական հարձակումը, եթե ոչ ջունգլիների օրենք, ապա ի՞նչ է ։ Անկախ նրանից, թե որ տեսանկյունից եք նայում դրան, այս միտումը, անշուշտ, չի կարող և չպետք է շարունակվի։

Վերջին վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ աշխարհի ռազմական բյուջեն մոտենում է աննախադեպ 3 տրիլիոն դոլարի, ինչը տասնամյակների ընթացքում ամենաբարձր աճն է արձանագրել։ Միայն 2024 թվականին պետությունների բյուջեների միջին հաշվով ավելի քան 7%-ը հատկացվել է միլիտարիզմին, իսկ 2025 թվականի համար այն կազմել է  առնվազն 10%։ Այս աճը ներառում է աշխարհի բոլոր աշխարհագրական շրջանները, ինչը զուտ մեկ հետևանք է ունենալու՝  պատերազմ, բռնություն և լայնածավալ լարվածություն: Պատճառը պարզ է՝ Ամերիկայի կողմից ստեղծված ջունգլիներում օրենքներ չկան, և պետք է ուժեղ լինես՝ ինքդ քեզ պաշտպանելու համար։

Այս էքստրեմալ միլիտարիզմի արդյունքում, ականատես ենք լինում լայնածավալ աշխարհաքաղաքական խզումների, մեծ տերությունների մրցակցության աճի, հրթիռների, միջուկային զինանոցների և հարձակողական զենքի զարգացման, ինչպես նաև խաղաղ տեխնոլոգիաների ռազմականացմանը, ինչպիսիք են ավանդական հեռահաղորդակցական սարքավորումները, տարածաշրջանային միջին տերությունների միջսահմանային հակամարտությունները, բազմաշերտ քաոս միջազգային և տարածաշրջանային կարգում, երկրների միջև տնտեսական, մշակութային և նույնիսկ ռազմական ինտեգրացիայի նվազում և ամենակարևորը՝ դիվանագիտության մարգինալացում։ Ճշմարտությունն այն է, որ երբ Իսրայելի ռեժիմը հունիսի 13-ին ԱՄՆ նախագահի հրամանով և առաջնորդությամբ հարձակվեց Իրանի վրա՝ առաջին ռումբերը թիրախավորեցին Իրան-ԱՄՆ բանակցությունների սեղանը, բանակցությունների հինգ փուլ անցկացվել էին, իսկ վեցերորդ փուլը նշանակվել էր երկու օր անց՝ հունիսի 15-ին։ Դիվանագիտությունը 12-օրյա պատերազմի առաջին զոհն էր։ Վերջին վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ աշխարհի ռազմական բյուջեն մոտենում է աննախադեպ 3 տրիլիոն դոլարի, ինչը տասնամյակների ընթացքում ամենաբարձր աճն է արձանագրել։ Պատճառը պարզ է՝ Ամերիկայի կողմից ստեղծված ջունգլիներում օրենքներ չկան, և պետք է ուժեղ լինես՝ ինքդ քեզ պաշտպանելու համար։

Արևմտյան Ասիայի տարածաշրջանը, որպես աշխարհի ամենամիջազգային տարածաշրջաններից մեկը, այս ողբերգական իրավիճակի գլխավոր զոհն է, և նրա զարգացումները անմիջականորեն ազդվել են վերոնշյալ միտումներից: Իրականում, այս տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, հատկապես վերջին երկու տարիների ընթացքում, այս վտանգավոր միտումների ամբողջական արտացոլումն են, որոնք հակասում են խաղաղությանը և հակասում են միջազգային իրավունքին։

Ոչ ոքի համար գաղտնի չէ, որ Տել Ավիվի ռեժիմը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, որպես Միացյալ Նահանգների գործակալ և նրանից ծնունդ առած, առաջ է մղում իր աշխարաքաղաքական  անթիվ և վտանգավոր նկրտումները՝ հարձակվելով ամենաաքսիոմատիկ միջազգային իրավունքների սկզբունքների վրա ։ Այս ռեժիմը, հենվելով Վաշինգտոնի ու որոշ եվրոպական երկրների քարտ բլանշի վրա և գոտեպնդվելով ՆԱՏՕ-ի և արևմուտքի միլիարդավոր դոլարների զինտեխնիկայից և վերջիններից կողմից միջազգային հարթակներում իր համար ստեղծված անձռնմխելիությունից, ձեռնամուխ է եղել մարդկության դեմ ամենասարսափելի ոճրագործություններին՝ կոտորածինին, ցեղասպանությանը, էթնիկ զտմանը և շարունակում է նույն կերպ։

Այս ռեժիմը վերջին երկու տարվա ընթացքում հարձակվել է յոթ երկրների վրա, պաղեստինից բացի օկուպացրել է այլ երկրներից այդ թվում՝ Լիբանանից և Սիրայից նոր տարածքներ և անամոթաբար խոսում է Արևմտյանի Ասիայի  և «մեծ Իսրայելի» կարգի վերաձևակերպման մասին: Այսօր արդեն անհերքելի փաստ է, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ոչ մի երկիր ապահովագրված չէ  Իսրայելի ռեժիմի ռազմական և անվտանգության գերիշխանության ձգտումից։

Իսրայելի ռեժիմը նույն տրամաբանությամբ և իր աշխարհաքաղաքական պատրանքների ու ցանկությունների շրջանակներում  և Միացյալ Նահանգների լիակատար հրամանատարության և առաջնորդության ներքո, ինչպես վերջերս խոստովանեց նրա նախագահը, հունիսի 13-ի կեսգիշերին՝ Մասկատում միջուկային բանակցությունների վեցերորդ փուլից ընդամենը երկու օր առաջ, թիրախավիրեց դիվանագիտությունը և խաղաղ ճանապարհով համաձայնության հասնելու հնարավորությունը։

Հենվելով իր տարածքն ու ժողովրդին անօրինական ագրեսիայից օրինականորեն պաշտպանելու իրավունքի վրա՝ Իրանը ոչ միայն կանգնեցրեց ագրեսորներին, այլև ագրեսորին հասցրած  հուժկու հարվածներով ցույց տվեց, որ չնայած Իրանի ժողովուրդը խաղաղասեր է, սակայն պատերազմի պահին կդիմակայի մինչև վերջ և կստիպի  ագրեսորին զղջալ ։ Սիոնիստական ռեժիմի ագրեսիան Իրանի տարածքի դեմ, մի շարք քաղաքացիական անձանց կոտորածը, ինչպես նաև հրամանատարների տեռորը նրանց բնակարաններում և խաղաղ միջուկային օբյեկտների թիրախավորումը, ոչ միայն միջազգային իրավունքի ամենաաքսիոմատիկ սկզբունքների և ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների խախտում էր, այլև լայնածավալ ներխուժում ստուգման և չտարածման համակարգի վրա ։

Միացյալ Նահանգները Հիրոսիմայի և Նագասակիի աղետի 80-ամյակին ևս մեկ հանցագործություն կատարեց՝ ագրեսիվ, սանձարձակ և խորապես անպատասխանատու հարձակումներ գործելով Իրանի տարածքում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության ներքո գտնվող խաղաղ միջուկային օբյեկտների վրա՝ կրկին վերածվելով համաշխարհային խաղաղության և անվտանգության համար թիվ մեկ սպառնալիքի։

Հենվելով իր տարածքն ու ժողովրդին անօրինական ագրեսիայից օրինականորեն պաշտպանելու իրավունքի վրա՝ Իրանի իսլամական Հանրապետությունը ոչ միայն կանգնեցրեց ագրեսորներին այլև ագրեսորին  հուժկու հարվածներ հասցնելով ցույց տվեց, որ չնայած Իրանի ժողովուրդը խաղաղասեր է, սակայն պատերազմի պահին կդիմակայի մինչև վերջ և կստիպի  ագրեսորին զղջալ ։ Բոլորը տեսան, թե ինչպես իննը օրվա ընթացքում «անվրապահ հանձնվելու» պատգամը վերածվեց «անվրապահ հրադադարի» խնդրանքին և վերացան Իրանի ժողովրդի և համակարգի վերաբերյալ ի սկզբանե ունեցած պատրանքները:

Իրանի Իսլամական Հանրապետության՝ որպես ՄԱԿ-ի հիմնադիր անդամներից մեկի վարքագիծը, մշտապես և կատարելապես համապատասխանել է միջազգային իրավունքներին: Իրանի միջուկային ծրագիրը հիմնարար կերպով խարսխված է Ատոմային զենքի չտարածման մասին պայմանագրի 4-րդ հոդվածի շրջանակներում ճանաչված մեր իրավունքների վրա: Խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիաների զարգացումը, այդ թվում՝ հարստացումը, Իրանի ժողովրդի անքակտելի իրավունքն է. իրավունք, որից երբեք չենք շեղվել: Իրանը տարիներ շարունակ լիովին ենթարկվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ամենաընդգրկուն փաստերի ստուգման ռեժիմին և հանձնառու է եղել բոլոր ստանձնած տեխնիկական պարտավորությունների կատարմանը:

 2015 թվականի միջուկային համաձայնագրից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը լիովին հանձնառու է եղել  համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի և անվտանգության խորհրդի 2231 բանաձևի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունների կատարմանը, ինչը հաստատվել է ԱԷՄԳ-ի տասնհինգ հաջորդական զեկույցներով: Հենց Միացյալ Նահանգներն էր, որ միակողմանիորեն և առանց որևէ պատճառի դուրս եկավ համաձայնագրից, այլ ոչ թե Իրանը: Եթե Միացյալ Նահանգները հանձնառու լիներ համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով իր պարտավորություններին, այսօր մենք կլինեինք բոլորովին այլ իրավիճակում:

 Իրանը Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիային արձագանքեց ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի, այն է՝ «օրինական ինքնապաշտպանության անքակտելի իրավունքին» կատարելապես համապատասխան։ Մեր պաշտպանական գործողությունները մշակվել են անհրաժեշտության, համաչափության և ռազմական և քաղաքացիական թիրախների միջև տարբերակման սկզբունքներին համապատասխան։

Իրանը տարածաշրջանի երկրների անվտանգությունը համարում է իր սեփական անվտանգությունը և ցանկանում է, որ «երկարատև վստահությունը» լինի այս տարածաշրջանում նոր մթնոլորտի հիմքն ու առանցքը։ Մենք բոլորս պետք է մեր դրական դերը խաղանք այս տարածաշրջանում և նոր դոկտրին հաստատենք անվտանգության, խաղաղության, բարգավաճման և ինտեգրման համար ։ Իրանը Նույնիսկ սպառնալիքների և ագրեսիայի գագաթնակետին պահպանել է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։ Ի տարբերություն Իսրայելի ռեժիմի, որը ամենափոքր պատրվակով կոտորում է հարյուրավոր խաղաղ բնակիչների, Իրանի ոչ մի գործողություն ուղղված չէր բնակելի տարածքների կամ խաղաղ բնակիչների դեմ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը ապացուցել է, որ բոլոր ճգնաժամերի և հակամարտությունների ժամանակ ընթանում է օրինական ճանապարհով, մինչդեռ ագրեսորները աշխարհի աչքի առաջ խախտել են ՄԱԿ-ի կանոնադրությունը, չտարածման ռեժիմը, խղճի սկզբունքները և նույնիսկ ոտնահարել են միջազգային իրավունքի հրամայական կանոնները։

Չնայած Միջազգային իրավունքը ենթարկվում է անմարդկային հարձակումների, սակայն դեռևս կենդանի է, եթե մենք բոլորս պաշտպանենք այն: Ավելի վաղ նշած մարտահրավերները նաև մեծ հնարավորություններ են պարունակում, այդ թվում՝ ներկայիս ծանր իրավիճակի վերաբերյալ գլոբալ և տարածաշրջանային իրազեկվածությունը, ինչպես նաև ներառականության ձգտման համար կոլեկտիվ կամքը, ռազմականացումից հրաժարվելը և կոլեկտիվ շահերի վրա հիմնված համագործակցությունը: Մենք բոլորս պետք է վերադառնանք այնպիսի մոտեցման, որը հիմնված է  օրինականության, ուժի և ագրեսիայի բացառման և Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրության ոգու առաջխաղացման շրջանակներում մարդկային ձեռքբերումներին: Եթե այսօր չկանգնեցվի անօրինականության, օրենքից դուրս վարքագծի և բացահայտ ուժի կիրառման վտանգավոր միտումը, ապագայում մենք բոլորս կարող ենք ականատես լինել ավելի դառը փորձառությունների:

 Աշխարհն ու տարածաշրջանն այսօր կանգնած են երկու դիսկուրսների երկընտրանքի առաջ: մի կողմից՝ գերիշխանության ձգտման, հեգեմոնիայի և  գերակայության  ձգտման, ուժի կիրառման և միլիտարիզացման, պատերազմի և բռնության և կարճ ասած, ջունգլիների օրենքի դիսկուրսը և մյուս կողմից՝ համընդհանուր իրավունքի և միջազգային իրավունքի վրա հիմնված  գլոբալ երկխոսության, ինտեգրման վրա հիմանված հավասարության ձգտման  և կոլեկտիվ շրջանակներում խաղաղության  և երկխոսության դիսկուրսը : Իրանի Իսլամական Հանրապետությունը հավատում է երկրորդ ուղուն և պատրաստ է իր դերը խաղալ համաշխարհային կարգը օրենքի վրա հիմնված համաշխարհային կարգի վերադառնելու ճանապարհին՝ համագործակցելով գլոբալ Հարավի և պատասխանատու կառավարությունների հետ։

Հարակից տարածաշրջանում Իրանը ձգտում է ուժեղ տարածաշրջանի, որը հիմնված է փոխըմբռնման, եղբայրության և խաղաղության վրա: Մեզ անհրաժեշտ է ներառականության ձգտում, որը հիմնված է տարածաշրջանի բոլոր հնարավորությունների օգտագործման վրա: Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանի երկրների անվտանգությունը համարում է իր սեփական անվտանգությունը և ցանկանում է, որ «երկարատև վստահությունը» լինի այս տարածաշրջանում նոր մթնոլորտի հիմքն ու առանցքը: Մենք բոլորս պետք է մեր դրական դերը խաղանք այս տարածաշրջանում և հաստատենք անվտանգության, խաղաղության, բարգավաճման և ինտեգրման նոր դոկտրին:

 

 

 

متن دیدگاه
نظرات کاربران
تاکنون نظری ثبت نشده است