6 January 2026
2025/12/02 - 13:33
View 70

տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հովհաննես Խան Մասեհյանի հիշատակին

.

Երկուշաբթի՝ սույն թվականի դեկտեմբերի 1-ին, Իրան-Հայաստան համատեղ առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ, Թեհրանի «Արարատ» մարզադաշտի եկեղեցու բակում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված դիվանագետ, գրող, թարգմանիչ, շեքսպիրագետ, խորհրդարանի անդամ և Ճապոնիայում Իրանի առաջին դեսպանի՝  Մոսաեդ ալ-Սալթանեհ մականունը կրող Հովհաննես Խան Մասեհյանի (1864-1931) հիշատակին։

Միրջոցառմանը ներկա էին Իսլամական Խորհրդարանի հարգարժան պատգամավորներ, այդ թվում՝ հայ պատգամավորները, Թեհրանի հայ համայնքի ներկայացուցիչներ, մտավորականներ, տնտեսական ակտիվիստներ, տարբեր կառուցների պաշտոնյաներ և ներկայացուցիչներ, ինչպես նաև հայալեզու «Ալիք» թերթի ներկայացուցիչներ։

Հովհաննես Խանը տիրապետում էր ֆրանսերենին, անգլերենին, պարսկերենին և հայերենին։ Քաղաքականությունից զատ, նա նաև ակտիվորեն զբաղվում էր գրականության ոլորտում՝ հայերեն թարգմանելով Շեքսպիրի տասնհինգ ստեղծագործություն և պարսկերեն թարգմանելով Շիրլի եղբայրների «Ճանապարհորդությունը»։ Բացի այդ, նա թարգմանել է հայտնի եվրոպացի գրողների, ինչպիսիք են Ալեքսանդր Դյուման, Պիեռ Լուին, Չարլզ Դիքենսը և այլ գրողներ, ստեղծագործություններ՝ Նասեր ալ-Դին Շահի և մի շարք եվրոպացի գրողների պիեսների ուսումնասիրության համար: Հովհաննես Խան Մասեհյանը նաև ակտիվ գործունեություն է ծավալել լրագրության ոլորտում, և 1894 թվականին մի շարք հայերի համագործակցությամբ Թեհրանում հրատարակել է առաջին հայալեզու թերթը՝ «Շավիղ» անվամբ՝ հանդիսանելով նաև դրա խմբագիրը

متن دیدگاه
نظرات کاربران
تاکنون نظری ثبت نشده است