26 January 2026
2026/01/13 - 16:04

Հունվարի 12-ին տեղի ունեցած հավաքների վերաբերյալ Հեղափոխության առաջնորդի դրվատանքի ուղերձը

.

Հանուն ամենակարող և բարեգութ Աստծո

Իրանի վեհապա՛նծ ժողովուրդ

Այսօր դուք մեծ գործ կատարեցիք և պատմական օր կերտեցիք։ Այս բազմաքանակ, վճռականությամբ լեցուն հավաքները ի չիք դարձրեցին արտաքին թշնամիների ծրագիրը, որը նախատեսված էր իրագործել ներքին վարձկանների ձեռքով։

Իրանի վեհ ժողովուրդը թշնամիների առաջ ցուցադրեց ինքն իրեն, իր կամքը և իր ինքնությունը։ Սա նախազգուշացում էր Ամերիկայի քաղաքական գործիչներին՝ դադարեցնել իրենց խաբեությունը և չհենվել դավաճան վարձկանների վրա։

Իրանի ժողովուրդը հզոր և անսասան է, գիտակից է ու թշնամուն ճանաչող, և բոլոր պայմաններում ներկա է իրադարձությունների ասպարեզում։

Թող Աստված Իր գթասրտությունը սփռի ձեր բոլորի վրա։

Սեյյեդ Ալի Խամենեի

12 հունվարի, 2026 թ

متن دیدگاه
نظرات کاربران
تاکنون نظری ثبت نشده است